Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ամուսնության իդեալական տարիքը 25-ն է

Ամուսնության իդեալական տարիքը 25-ն է

ԱՄՆ-ում ազգային հարցում է անցկացվել, որը ցույց է տվել, որ ամուսնության իդեալական տարիքը 25 տարեկանն է: Սակայն ծնողների մեծամասնությունը կարծում է, որ դա էլ է վաղ տարիք ամուսնանալու համար: Մինչ այդ ենթադրվում էր, որ երիտասարդներն իրենց հարաբերություններն, ինչքան հնարավոր է, ուշ են ցանկանում գրանցել, իսկ նրանց ծնողները երազում են, թե երբ պետք է իրենց երեխաները որոշեն ամուսնանալ: Սակայն Յուտայի համալսարանի փորձագետները հերքել են այս կարծիքը և հակառակն են ապացուցել: 

 

Պարզվում է, որ ծնողներն իրենց երեխաներին համոզում են ուշ ամուսնանալ: Ուսումնասիրություններին մասնակցել են 500 ուսանողներ և նրանց ծնողները: Ծնողները բողոքել, որ իրենց երեխաները շուտ են ցանկանում ամուսնանալ: Ավելի վաղ ենթադրվում էր, որ հայրերը ցանկանում են իրենց դստրերին, որքան հնարավոր է, վաղ ամուսնացնել, սակայն այժմ ամբողջովին հակառակ պատկերն է: 

 

Ծնողների կարծիքով՝ ամուսնության իդեալական տարիքը 25-26 տարեկանն է: Դրա կարևոր պատճառներից մեկն այն է, որ ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները որակյալ կրթություն ստանան և աշխատեն: Դրանից հետո նոր կարելի է մտածել ընտանիք կազմելու մասին: Ինչ վերաբերում է փորձագետներին, ապա նրանք կարծում են, որ ծնողները շատ են անհանգստանում իրենց երեխաների հասուն կյանք մտնելու համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ